Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև արագորեն սրվող լարվածությունը դարձել է ամենալուրջը՝ 2025 թվականին Սպիտակ տանը տեղի ունեցած նրանց բախումից ի վեր. հայտնում է The Guardian-ը։
Ինչպես նշում է պարբերականը, Վաշինգտոնի և Կիևի միջև հարաբերությունների լարվածությունը սկսվել է ուրբաթ օրը՝ այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածության մասին։
Դրանից հետո, ըստ The Guardian-ի, Զելենսկու և Թրամփի միջև հակասությունը շարունակել է արագորեն սրվել։ Կիրակի օրը Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում։ Նա նաև մեղադրել է Զելենսկուն ամբողջ աշխարհի համար խնդիրներ ստեղծելու մեջ։
«Հանրային այս սուր վեճը դարձել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ամենալուրջ ճեղքումը՝ անցյալ տարվանից ի վեր, երբ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում կոշտ քննադատության էր ենթարկել Զելենսկուն»,- գրում է պարբերականը։