Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկարակեցության բժշկության մեջ մասնագիտացած չինական Lonvi Biosciences ստարտափը մշակում է դեղահաբեր, որոնք կարող են երկարացնել կյանքը մինչև 100-120 տարի, հաղորդում է ամերիկյան The New York Times թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ընկերությունը կարծում է, որ իր դեղահաբերը՝ առողջ ապրելակերպի և որակյալ բժշկական օգնության հետ համատեղ, կարող են օգնել մարդկանց ապրել մինչև 100-120 տարի», – նշվում է հոդվածում։

Ըստ հրատարակության՝ ընկերությունը մշակում է ծերացման դեմ դեղահաբ՝ հիմնված խաղողի կորիզի մզվածք պարունակվող միացության վրա։

«Խաղողի կորիզները վաղուց ի վեր հայտնի են որպես առողջարար սնունդ Արևմուտքում և չինական ավանդական բժշկության մեջ», – հաղորդում է թերթը։

Հրատարակության համաձայն՝ Lonvi Biosciences-ը պնդում է, որ խաղողի կորիզները արտազատում են հատուկ մոլեկուլներ, որոնք սպանում են ծերացող բջիջները:

Ընկերությունը, ենթադրաբար, գտել է այդ մոլեկուլների բարձր կոնցենտրացիայով պարկուճներ արտադրելու միջոց:

703