Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը տեղեկացնում է Հայաստանին կայացվող որոշումների մասին, իսկ Երևանը չի խոչընդոտում դրանց ընդունմանը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
«Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։ Մենք տեղեկացնում ենք նրան քարտուղարության մակարդակով քննարկվող և ընդունվող բոլոր նյութերի և փաստաթղթերի մասին։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում. այս բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Հայաստան, նրանք տեղեկացված են, իսկ մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որում նշվում է, որ նրանք դեմ չեն այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով», - բացատրել է նա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։