Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանը հետևողականորեն դեմ է ուժի սպառնալիքին կամ ուժի կիրառմանը, ինչպես նաև մեկ երկրի կողմից սեփական կամքի պարտադրմանը մյուս երկրի վրա։
Այս մասին հունվարի 4-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ անդրադառնալով Վենեսուելայում ստեղծված իրադրությանը։
ԱԳ նախարարը նշել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը դարձել է ավելի անկայուն և փոխկապակցված։
Վան Իի խոսքով՝ Վենեսուելայում ստեղծված իրավիճակի հանկարծակի փոփոխությունը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը։ «Մենք երբեք չենք կիսել այն տեսակետը, որ որևէ երկիր կարող է խաղալ համաշխարհային ոստիկանի դեր կամ ներկայանալ որպես միջազգային դատավոր», - նշել է Վան Ին՝ շեշտելով, որ բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է ամբողջովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքով։