Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Bloomberg-ը հայտնել է, որ Միացյալ Նահանգները հարվածել են Կարակասում գտնվող «Կուարտել դե լա Մոնտանյա» շենքին, որը նախկինում ռազմական թանգարան էր և Ուգո Չավեսի մահից հետո վերածվել էր դամբարանի։

Շենքում են գտնվում Վենեսուելայի նախկին առաջնորդի աճյունները, որը հայտնի է Միացյալ Նահանգների նկատմամբ իր քննադատությամբ։

Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները մի քանի թիրախների հարվածեց Կարակասում: Հարձակման ենթարկվեցին Ֆորտե Տիունա ռազմական բազան, Գեներալիսիմո Ֆրանցիսկո դե Միրանդայի ռազմաօդային բազան, մայրաքաղաքի նավահանգիստը և Կարիբյան ծովում գտնվող Մարգարիտա կղզին:

503