Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ն է ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում է եղել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«2025 թվականին ծառայության հետ կապված մահվան 6 դեպք է արձանագրվել, որից 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, 2-ը՝ առողջական խնդիրների պատճառով:

Ես չեմ կարող բանակում մահվան դեպքերի հետ հաշտ լինել»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ 2024 թվականի համեմատ՝ 2025-ին մահացության դեպքերը պակասել են 40 տոկոսով։

 

451