Սև ծովում` Թուրքիայի ափերի մոտ, ռուսական բեռնանավ է խորտակվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Ըստ հաղորդագրության` այժմ անձնակազմի 15 անդամների փրկության գործողություն է իրականացվում։

«Մեր նահանգի Ինկումու շրջանում ռուսական դրոշով բեռնատար նավ է խորտակվել։ Զոհվածների մասին տեղեկություններ դեռ չունենք», - նշված է Բարթըն նահանգի ղեկավար Սինան Գյուների հայտարարության մեջ, որը հրապարակել է Anadolu գործակալությունը:

Ըստ նահանգապետի` եղանակային անբարենպաստ պայմանները բարդացնում են փրկարարական գործողությունը։

 

Աղբյուր՝ armeniasputnik.am

797