Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» (RESILAND Հայաստան) նախաձեռնության իրականացմանն աջակցող առաքելության շրջանակում հանդիպել է Համաշխարհային բանկի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

 

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը, արձանագրված արդյունքները, ինչպես նաև առկա և հնարավոր խոչընդոտները։ Կողմերը դիտարկել են այդ խնդիրների արդյունավետ հաղթահարման գործնական մեխանիզմները՝ կարևորելով ծրագրի ժամանակացույցի պահպանումը և նախատեսված արդյունքների ապահովումը։

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործմանը, գնումների և ֆինանսական կառավարման գործընթացների թափանցիկության ու արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև մոնիթորինգի և հաշվետվողականության գործիքների ամրապնդմանը վերաբերող հարցերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի շրջանակում նախատեսվող նախաձեռնությունները՝ առանձնահատուկ կարևորելով դրանց պատշաճ ներկայացումը միջազգային հարթակներում և Հայաստանի դերակատարության ընդգծումը։

Կողմերը վերահաստատել են ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման կարևորությունը՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ շարունակական և կառուցողական համագործակցության դերը՝ Հայաստանի լանդշաֆտների դիմակայունության բարձրացման և բնապահպանական առաջնահերթությունների առաջմղման գործում։

 

157