Ալիևը և Կալասը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի գլխավորած պատվիրակությանը։
Զրույցի ընթացքում մի շարք հարցերից զատ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Նշվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրատնտեսական կապեր, և այս համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան տարանցիկ բեռների սահմանափակումները։
Ադրբեջանի նախագահի մասնակցությունը տեսակոնֆերանսի միջոցով՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, գնահատվել է որպես պատմական իրադարձություն։
06 Մայիս, 2026 12:50
459
Ալիևը Բաքվում ընդունել է Ֆիդանին
15 Հոկտեմբեր, 2026 16:39
Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել
10 Հոկտեմբեր, 2026 16:54
Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում տեղի չի ունեցել․ վարչապետի մամուլի քարտուղար
09 Հոկտեմբեր, 2026 19:50
ԵՄ մեկ երկիր արգելափակել է Վրաստանի դեմ պատժամիջոցները. Կալլաս
22 Ապրիլ, 2026 12:49
Բայրամովը Կալլասի հետ խոսել է Հրվ․ Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման մասին
04 Դեկտեմբեր, 2025 16:59
Արարատ Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին
01 Հուլիս, 2025 21:53