Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պաշտպանական ծախսերի աճ, արտոնյալ հիփոթեքային վարկեր զինծառայողների համար ու զորակոչված զինծառայողների թվի ավելացում:
Զինված ուժերի արդիականացումն ու բարեփոխումները՝ թվերով ու փաստերով:
- ՀՀ Կառավարությունը 2026 թվականին 2018 թվականի համեմատ գրեթե 130 տոկոսով ավելացրել է ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեն։ Պաշտպանական ծախսերը 2018 թվականին կազմել են 245.1 միլիարդ դրամ, իսկ 2026 թվականին՝ 563.1 միլիարդ դրամ։
2,179 զինծառայող մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել: Ծրագիրը գործում է 2020 թվականից։

Եվս 2,850 ընտանիք շուտով տուն կունենա։ ՀՀ Կառավարությունն առաջիկա չորս տարում կլուծի զինված ուժերի համակարգում բնակարանի համար հերթագրված 2,850 շահառուի բնակապահովման հարցը։
Զինված ուժերում ատեստավորման ներդրման պահից սկսած` մասնակից զինծառայողների 75%-ը հաղթահարել է դրական շեմը և ստանում է բարձր աշխատավարձ։ Ատեստավորման հավելավճարը 205,000-ից 470,000 դրամ է։

- «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրման պահից սկսած՝ շահառու են դարձել և ատեստավորվել հազարավոր զինծառայողներ՝ համալրելով զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների շարքերը։ 1-ին պայմանագրի ավարտից հետո նրանց հնարավորություն կընձեռվի պայմանագիրը երկարացնել կամ 2 տարի ժամկետով՝ ստանալով 1.5 միլիոն դրամ պատվովճար, կամ 5 տարի ժամկետով՝ ստանալով 5 մլն դրամ պատվովճար:
- Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները մինչև 2018թ.-ը կրթաթոշակ ընդհանրապես չեն ստացել. այժմ վարժարանի բոլոր սաներն ստանում են 15000-45000 դրամ կրթաթոշակ՝ կախված առաջադիմությունից։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտը 2018 թվականին կարող էր ստանալ առավելագույնը 23,000 դրամ, իսկ այժմ` մինչև 175,000 դրամ կրթաթոշակ։ 2026 թվականից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները կստանան բնակարաններ:
- 2026 թվականից ՀՀ-ում պարտադիր ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն դարձել է 1,5 տարի:

- Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվել են։ Մարտական հերթապահություն իրականացնողները ստանալու են 30 օր, իսկ մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր արձակուրդ։ Բացի այդ՝ զինվորական երդման կապակցությամբ տրվում է լրացուցիչ ևս 2 օր արձակուրդ:
- 2022թ-ի համեմատությամբ 2025թ-ին զորակոչված զինծառայողների թիվն ավելացել է 25․3 %-ով:

- Փոխվում է նաև ՀՀ զինված ուժերի համազգեստը՝ որակով, արտաքին տեսքով և չափանիշներով՝ ձևավորելով ժամանակակից, պաշտպանունակ և պրոֆեսիոնալ բանակին համապատասխան նոր մշակույթ։
-