Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ որոշումը կկայացվի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական հաշվարկից հետո. լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մինչև ընտրությունների ավարտը, Հայաստանի վարչապետը, հավանաբար, զբաղված կլինի ներքին գործերով։ Այնուհետև, կախված նրանից, թե ինչպես կընթանան հետընտրական գործընթացները, մենք որոշումներ կկայացնենք երկկողմ մակարդակով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «РИА Новости»-ի հարցին Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպման հնարավոր ծրագրերի մասին։

102