Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունները շարունակվել են չորեքշաբթի օրը՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումները ուժեղացնելու սպառնալիքներին. հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն բարձրաստիճան պաշտոնյային։

«Բանակցությունները դեռևս շարունակվում են»,- հեռուստաալիքը մեջբերել է պաշտոնյայի խոսքերը՝ հավելելով, որ Վաշինգտոնը «կշարունակի առավելագույն ճնշում գործադրել Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար»։

Ավելի վաղ, Սպիտակ տան ղեկավարը Fox News-ին ասել էր, որ պատրաստ է Իրանի դեմ հետագա հարվածներ հասցնել, և որ իրանական էլեկտրակայաններն ու կամուրջները կարող են թիրախ դառնալ։

84