Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունիսի 11-ին, մեկնարկում է 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, որը կշարունակվի մինչև հուլիսի 19-ը։
Մրցաշարը այս անգամ պատմական է, քանի որ առաջին անգամ կանցկացվի միանգամից երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Մեքսիկան աշխարհի առաջնությունը կհյուրընկալի երրորդ անգամ՝ 1970 և 1986 թվականներից հետո, ԱՄՆ-ն՝ երկրորդ անգամ՝ 1994 թվականից հետո, իսկ Կանադան առաջին անգամ կընդունի ֆուտբոլային գլխավոր մրցաշարը։
2026 թվականի առաջնությունը ռեկորդային է նաև մասնակիցների թվով․ մրցաշարին կմասնակցեն 48 հավաքականներ՝ 16-ով ավելի, քան 1998 թվականից ի վեր անցկացված նախորդ յոթ առաջնություններում։
Թիմերը բաժանված կլինեն 12 խմբի, իսկ խմբային փուլում կկայանա 72 հանդիպում։ Փլեյ-օֆֆ փուլ դուրս կգան 32 հավաքականներ՝ խմբերի 12 հաղթողները, 12 երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը և երրորդ տեղը զբաղեցրած ութ լավագույն հավաքականները։
Մրցաշարի ընթացքում ընդհանուր առմամբ կանցկացվի 104 հանդիպում, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է աշխարհի առաջնությունների պատմության մեջ։
Այս տարվա աշխարհի չեմպիոնը կստանա ռեկորդային՝ 50 միլիոն դոլար մրցանակային գումար և ոսկեզօծ գավաթ։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը ևս լինելու է ամենախոշորը մրցաշարի պատմության ընթացքում։
ՖԻՖԱ-ն նաև մի շարք նորամուծություններ է նախատեսել։ Մասնավորապես, աշխարհի առաջնության բոլոր հանդիպումներում, անկախ եղանակային պայմաններից, կլինեն երկու պարտադիր երեքրոպեանոց ջրային ընդմիջումներ՝ յուրաքանչյուր խաղակեսի մոտ 22-րդ րոպեին։
Որոշ հանդիպումներում փորձարկվելու են նաև նոր տեխնոլոգիական լուծումներ՝ մրցավարական որոշումների և խաղի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։