Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հետ վերջնական համաձայնագրում հարստացված ուրանի դուրսբերման և Թեհրանի հրթիռների արտադրության սահմանափակումների վերաբերյալ դրույթները ներառելու խոստման համար։

Այս մասին հայտարարել է վարչապետի գրասենյակը՝ երկու առաջնորդների միջև հեռախոսազրույցից հետո։

«Նախագահ Թրամփը վարչապետ Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունները՝ որպես բանակցությունների մեկնարկի հիմք»,- ասվում է հայտարարության մեջ։

78