Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ պայմանավորված արտադպրոցական պետական և համայնքային ուսումնական հաստատությունների՝ երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական հագեցվածության բարելավման և երաժշտական գործիքների համալրման անհրաժեշտությամբ։

Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին նշված հաստատություններում առկա երաժշտական գործիքների մեծ մասը մաշված կամ տեխնիկապես անպիտան է, վերանորոգման ենթակա չէ, ինչը խոչընդոտում է ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։

Որոշմամբ նախատեսվում է հանրապետության արտադպրոցական պետական և համայնքային ուսումնական հաստատություններին սեփականության իրավունքով տրամադրել 2013-2023 թթ. «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ձեռք բերված երաժշտական գործիքները:

 

72