Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ նշելով, որ ներկայումս իրավիճակը փակուղում է։
«Անկեղծ ասած՝ թվում է, թե այժմ փակուղային իրավիճակ է։ Մենք փորձել ենք հասնել կարգավորման բանակցային ճանապարհով և կշարունակենք մեր ջանքերը»,- Լիսաբոն կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն փորձել է և շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ՝ բանակցային կարգավորմանը նպաստելու համար։
«Մենք կարծում ենք, որ այս հակամարտությունը պետք է ավարտվի բանակցությունների միջոցով ձեռք բերված կարգավորմամբ։ Որքան շուտ, այնքան լավ։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել դրան»,- ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ն հակամարտության ռազմական լուծման հնարավորություն չի տեսնում և անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ այն ավարտին հասցնել բանակցությունների միջոցով։