Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ին, ԱՄՆ-ում կմասնակցեն բանակցությունների։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
«Գյուլերը հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Հեգսեթի հետ, մինչդեռ Անկարան ակտիվացնում է Ռուսաստանի արտադրության С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով ԱՄՆ-ի հետ առաջացած տարաձայնությունները կարգավորելու ջանքերը։ Հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքը հայտնել է, որ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 30-ին»,- հաղորդում է գործակալությունը։
Bloomberg-ի տեղեկություններով՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը ավելի վաղ հայտարարել էր, որ այժմ Անկարայի համար հնարավորություն է ստեղծվել մինչև հունվարի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ Դեմոկրատական կուսակցության վերահսկողության հաստատումը Վաշինգտոնի հետ լուծել С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցը։
Օքթայի խոսքով՝ դեմոկրատները կարող են թերահավատորեն վերաբերվել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչների ծրագրում վերադարձնելու հեռանկարին։