Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար․ Շիրակի մարզի մի քանի բնակավայրերում գազ չկա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հունիսի 17-ին՝ ժամը 09:45-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Հոռոմ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Գետափ, Սպանդարյան, Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։
17 Հունիս, 2026 10:55
151
Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
17 Հունիս, 2026 09:48
Գազամատակարարման վթարային դադարեցում Արմավիրի մարզի Տարոնիկ, Առատաշեն, Խորոնք բնակավայրերում
16 Հունիս, 2026 12:08
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
15 Հունիս, 2026 09:50