Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում ՀՀ եսպան Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ մասնակցել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

 

Դեսպանը ներկայացրել է երկկողմ օրակարգը, վերջին շրջանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից  Հայաստան կատարած այցերի կարևորությունը, դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը, ռազմավարական գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ 

 

Դեսպան Մկրտչյանը խոսել է նաև երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունների, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ անվտանգության մասին՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը։

 

Մասնակիցների հետ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող մի շարք հարցեր։

138