100 տվեց… մի խոսա տենց բաներ, տելեգրամդ ուր ա. Նոր ձերբակալվածներ՝ «Ուժեղ Հայաստան»-ից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Մանրամասները՝ տեսանյութում:
18 Հունիս, 2026 10:35
88
«Վոբշեմ, ընդեղ ինչքան կարաս մարդ ճարես, բերես «Ուժեղ Հայաստան»-ին». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել
16 Հունիս, 2026 10:55
Փետրվարի 7-ից Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
16 Հունիս, 2026 10:43
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով
15 Հունիս, 2026 11:05