Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության հերթական նիստում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները 1 մլրդ 634 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է ֆինանսավորել 13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրեր:
«Այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 մլրդ 35 մլն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենանք 2026 թվականին պետական բյուջեից»,- նշեց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց աշխատանքները, որոնք կատարվել են և կատարվում են ֆինանսավորվող փաթեթի շրջանակում: Դրանք են՝ տարբեր համայնքներում ճանապարհների ասֆալտապատում, սալապատում, գազիֆիկացում, գազատարի կառուցում, մանկապարտեզի կառուցում և վերջինիս հարակից տարածքի բարեկարգում, մշակույթի տան նորոգում, ջրահեռացման համակարգի կառուցում, ճանապարհի և մայթեզրերի եզրաքարերի նորոգում ու փոխարինում: