Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցներից, քանի որ դրանք սովորաբար հանգում են Իսրայելի առաջնորդի կողմից նոր ռազմական գործողությունների կոչերի. հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։

«Բիբին բացատրում է նախագահին, թե ինչու նա պետք է ինչ-որ բան պայթեցնի, ինչու Իսրայելի հետախուզությունը գիտի՝ երբ դա անել և ինչպես,  իսկ նախագահը լսում է։ Զանգերը սովորաբար նույնն են»,- ասում է աղբյուրը՝ նկարագրելով Թրամփի և Նեթանյահուի միջև առօրյա շփումները։

Թերթի տվյալներով՝ վերջին շաբաթներին երկու առաջնորդների միջև լարվածությունն աճել է, Թրամփը փորձում է վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը, իսկ Նեթանյահուն՝ շարունակել այն։

140