Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգների հետ հուշագիրը անվանել է պատմական։
«Սա պատմական փաստաթուղթ է և ուժեղ Իրանից ուղերձ. խաղաղությունը կդառնա իրական փոխադարձ հարգանքի միջոցով»,- գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցում՝ հրապարակելով հուշագրի տեքստը անգլերենով։
Նա նշել է, որ Իրանը շարունակում է անսասանորեն հավատարիմ մնալ համաշխարհային խաղաղությանը, առաջընթացին և տարածաշրջանային համագործակցությանը։
Իրանը և Միացյալ Նահանգները հունիսի 18-ի գիշերը հեռակա կարգով ստորագրել են հուշագիր, որը նպատակ ունի վերջ դնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությանը։ Հուշագիրը նաև սահմանում է ժամանակացույց, թե երբ Միացյալ Նահանգները կվերացնի ծովային շրջափակումը, և Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։


