Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026-ի խմբային փուլի առաջին տուրից հետո հայտնի են թիմերի մրցաշարային դիրքերը. հայտնում է FIFA-ն։

  • A խմբում 3-ական միավոր ունեն Մեքսիկան և Հարավային Կորեան, իսկ Չեխիան և Հարավային Աֆրիկան դեռ միավոր չեն վաստակել։
  • B խմբում բոլոր թիմերը՝ Շվեյցարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կանադան և Կատարը, ունեն 1-ական միավոր։
  • C խմբում առաջատարն է Շոտլանդիան՝ 3 միավորով, որին հաջորդում են Մարոկկոն և Բրազիլիան, իսկ Հայիթին դեռ միավոր չունի։
  • D խմբում առաջատար են ԱՄՆ-ն և Ավստրալիան՝ 3-ական միավորով։
  • E խմբում Գերմանիան և Կոտ դ’Իվուարը ունեն առավելություն՝ 3-ական միավոր։
  • F խմբում առաջատար է Շվեդիան՝ 3 միավորով։
  • G և H խմբերում բոլոր թիմերը բաժանում են միավորները՝ 1-ականով։
  • I խմբում առաջատար են Նորվեգիան և Ֆրանսիան՝ 3-ական միավորով։
  • J խմբում նույն կերպ առաջատար են Արգենտինան և Ավստրիան։
  • K խմբում առաջին տեղում Կոլումբիան է՝ 3 միավորով։ 
77