Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները ուրբաթ օրը Շվեյցարիայում կանցկացնեն ուղիղ բանակցությունների առաջին փուլը, որի ընթացքում կքննարկվեն մի շարք տեխնիկական հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագիրը. հաղորդում է «Al Arabiya»-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ կողմերը նախատեսում են քննարկել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին վերաբերող քաղաքական ասպեկտները, հակաիրանական պատժամիջոցների վերացումը և իրանական ակտիվների ապասառեցման հետ կապված «իրավական ասպեկտները»։
Կքննարկվի նաև Լիբանանին և շիական «Հըզբոլլահ» շարժման գործունեությանը վերաբերող հարցերը։ Հանդիպումները կարող են տեղի ունենալ նաև Ցյուրիխում։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ բանակցություններին կմասնակցեն Կատարի և Պակիստանի ներկայացուցիչները, իսկ որոշ հանդիպումների կմասնակցեն նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։