Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շվեյցարիայի իշխանությունները համոզել են Միացյալ Նահանգներին նվազեցնել առևտրային մաքսատուրքերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվերներ ուղարկելով, այս մասին գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Դժվար էր Apple-ին գերազանցել, բայց շվեյցարացիներին դա հաջողվել է»,- մեջբերել է լրատվամիջոցը ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյայի խոսքերը։

Ըստ տեղեկությունների՝  Շվեյցարիան արդյունաբերական մագնատների պատվիրակություն է ուղարկել Միացյալ Նահանգներ, որոնք նվեր են տարել Rolex սեղանի ժամացույց և մոտ 130,000 դոլար արժողությամբ 1 կիլոգրամանոց ոսկե ձուլակտոր։

Սպիտակ տան Axios-ի աղբյուրների համաձայն՝ Թրամփը այդ նվերներն ընդունել է իր նախագահական գրադարանի անունից՝ դրանք դարձնելով օրինական նվիրատվություններ։

480