Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը համարում է ոչ միայն առաջնորդների հանդիպում, այլև շրջադարձային պահ ամբողջ դաշինքի համար։

«Մենք կարծում ենք, որ դա կլինի նշանակալի շրջադարձային պահ, որի ընթացքում ՆԱՏՕ-ն կցուցադրի իր վճռականությունը՝ հարմարվելու փոփոխվող անվտանգության միջավայրին և մշակելու ապագայի ռազմավարություն։ Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հիմքը հանդիսացող կոլեկտիվ պաշտպանության հայեցակարգի վճռական վերահաստատում և 5-րդ հոդվածի նկատմամբ հավատարմություն», - նախարարի խոսքերն է մեջբերել A Haber հեռուստաալիքը։

Գյուլերը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը բախվում է իր պատմության մեջ ամենադժվար անվտանգության իրավիճակներից մեկին։ 

86