Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 27-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-2-ը առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի, դեկտեմբերի 1-2-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։