Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մանչեսթրի ընտրություններում իր մրցակցի հաղթանակից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ եթե կուսակցության ղեկավարի պաշտոնի համար մրցակցություն լինի, ինքը կմասնակցի և հրաժարական չի տա։

Ավելի վաղ Էնդի Բերնհեմը հաղթել էր Անգլիայի Մանչեսթրի Մեյքերֆիլդ ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրություններում, ինչը նրան թույլ էր տվել դառնալ Համայնքների պալատի անդամ և հնարավոր է՝ պայքարել վարչապետի պաշտոնի համար։

«Եթե մրցակցություն լինի, ես կմասնակցեմ, կառաջադրվեմ։ Բազմիցս ասել եմ, որ հրաժարական տալու մտադրություն չունեմ»,- ասել է Սթարմերը GB News-ին տված հարցազրույցում։

74