«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Սուլշերին հեռացնելու տարբերակը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դիտարկում է Օլե-Գունար Սուլշերին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու հնարավորությունը, հայտնում է Manchester Evening News-ը։
48-ամյա նորվեգացի մասնագետի հրաժարականը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 30-ին «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության խաղից առաջ։ Ինչպես նշում է caughtoffside.com-ը, ժամանակավոր հիմունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գլխավորել թիմի նախկին խաղացող Դարեն Ֆլետչերը։
Կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0-5 հաշվով պարտվեց «Լիվերպուլին» ազգային առաջնության 9-րդ տուրում։ Մանկունիանցիները մրցաշարային աղյուսակում յոթերորդն են՝ առաջատար Լոնդոնի «Չելսիից» հետ մնալով 8 միավորով:
Հիշեցնենք, որ Սուլշերը նշանակվել է «Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար 2018 թվականին և պաշտոնում հաստատվել հաջորդ տարվա մարտին։ Այս տարվա հուլիսին նա ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել մինչեւ 2024 թվականը՝ եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
26 Հոկտեմբեր, 2021 01:43
1211
Սթարմերը հայտարարել է՝ հրաժարական չի տալու
19 Հունիս, 2026 14:40
Մանչեսթրի սինագոգի մոտ տեղի ունեցած հարձակման կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
03 Հոկտեմբեր, 2025 11:18
Մանչեսթրի սինագոգում դանակահարության հետևանքով չորս մարդ է վիրավորվել
02 Հոկտեմբեր, 2025 14:11
Սպերցյանը հաստատ պետք կգար «Մանչեսթեր Յունայթեդին»․ Անդրեյ Կանչելսկիս
21 Հունվար, 2026 17:01
Հավանաբար, սա պատմության վատագույն «Մանչեսթեր Յունայթեդն» է․ Ամորիմ
20 Հունվար, 2025 17:32
Մոնտելան «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հավակնորդների ցանկում է
17 Հոկտեմբեր, 2024 21:23
Սուլշերի օրերը «Մանչեսթեր Յունայթեդում» հաշված են
19 Նոյեմբեր, 2021 16:24