Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ 2028 թվականի Եվրոպայի առաջնության հանդիպումների ժամանակ պարտադիր ջրային ընդմիջումներ մտցնելու ծրագրեր չունի։

Հիշեցնենք, որ Եվրո-2028-ը կայանալու է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս, Հյուսիսային Իռլանդիա և Իռլանդիայի Հանրապետություն)։ Խաղի 22-րդ և 67-րդ րոպեներին պարտադիր դադարները դարձել էին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում ընթացող Աշխարհի 2026 թվականի առաջնության գլխավոր նորամուծություններից մեկը, սակայն եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը չի պատրաստվում հետևել ՖԻՖԱ-ի օրինակին:

«ՈւԵՖԱ-ն չի նախատեսում փոխել կանոնները սպասվող մրցաշարերի, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի և Եվրո-2028-ի համար»,- Telegraph Sport-ին տված հարցազրույցում նշել է կառույցի ներկայացուցիչը։

ՈւԵՖԱ-ում հստակեցրել են, որ նմանատիպ դադարներն առանց այդ էլ արդեն նախատեսված են գործող կանոնակարգով: Եվրոպական ֆուտբոլի ցանկացած մրցաշարում ջրային ընդմիջման անհրաժեշտությունը որոշվում է խիստ անհատական կարգով՝ հիմնվելով եղանակային պայմանների վրա։

«Նման դեպքերում ՈւԵՖԱ-ի պատվիրակը նախքան խաղը չափում է ջերմաստիճանը։ Զովանալու համար նախատեսված պարտադիր դադարներ կիրառվում են միայն սահմանված շեմը գերազանցելու դեպքում՝ 32°C ըստ խոնավ ջերմաչափի կամ 35°C ընդհանուր ջերմաստիճանի դեպքում։ Ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում ցանկացած այլ ջրային դադար մնում է բացառապես հանդիպման գլխավոր մրցավարի հայեցողությանը»,- հավելել են ՈւԵՖԱ-ում։

87