Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ կառավարությունը կկրճատի գեներալների և ծովակալների թվաքանակը՝ մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդին հեռացնելով կամ պաշտոնները վերացնելով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Վերլուծաբանների գնահատմամբ՝ մենք հեռացրել ենք բոլոր զորատեսակների գեներալների և ծովակալների 10%-ին․ այդ թիվը ճշգրիտ է։ Եվ ես գիտեմ՝ քանի որ անձամբ եմ ղեկավարել այդ գործընթացը, որ մենք նաև կրճատում ենք գեներալական պաշտոնների ընդհանուր թիվը ևս 10%-ով։ Այսպիսով, կրճատումը բոլոր մակարդակներում կկազմի 20%։ Լրատվամիջոցները սա անվանում են «զտում»։ Ես սա անվանում եմ պատասխանատվության ապահովում, և դա վաղուց էր անհրաժեշտ»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի Կուանտիկո քաղաքում գտնվող ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ռազմակայանում։

Նախարարն ընդգծել է, որ կատարել է Պենտագոնի գործունեության ձևը արմատապես փոխելու իր խոստումը։ Նա հայտարարել է, որ ձգտում է գերատեսչությունը դարձնել «անզիջում, անդրդվելի և վճռական»՝ հաղթանակի հասնելու իր առաքելության մեջ։

66