Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին երեք օրվա ընթացքում ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցով ավելի մեծ ծավալով նավթի փոխադրում է իրականացրել, քան երբևէ նմանատիպ ժամանակահատվածում՝ գերազանցելով նույնիսկ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց առաջ գրանցված ցուցանիշները։

«Վերջին երեք օրվա ընթացքում մենք Հորմուզի նեղուցով ավելի շատ նավթ ենք տեղափոխել, քան նեղուցի պատմության մեջ որևէ այլ ժամանակահատվածում»,- ասել է նա չորեքշաբթի օրը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալիս։

Թրամփը կրկնել է իր պնդումը, որ ԱՄՆ-ն գործնականում լիակատար վերահսկողություն է իրականացնում նեղուցի նկատմամբ։

Կիրակի օրը Թրամփը հայտարարել է, թե հանգստյան օրերին ԱՄՆ-ն նեղուցով տեղափոխել է «ավելի քան 20 միլիոն բարել» նավթ։

72