Էրդողանը կկարողանա երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում 2028թ․-ին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա առաջադրվել 2028 թվականի ընտրություններում երրորդ անընդմեջ ժամկետով՝ Սահմանադրությամբ սահմանված բացառիկ կարգով։
Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է Թուրքիայի առաջնորդի գլխավոր խորհրդական և Նախագահական վարչակազմի իրավական քաղաքականության խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Ուչումը։
Նա բացատրել է, որ հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախատեսված ամսաթիվը պետք է լինի 2028 թվականի մայիսի 7-ը, այլ ոչ թե մայիսի 14-ը, ինչպես պնդում են որոշ դիտորդներ և վերլուծաբաններ։
25 Հունիս, 2026 15:06
81