Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում իրավիճակը կկայունանա խորհրդարանական ընտրություններից հետո. դրա համար կան նախադրյալներ՝ լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Հարցին, թե արդյոք կան նախադրյալներ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակի կայունացման համար, Լեբեդևը դրական պատասխան է տվել. «Այո, կարծում եմ՝ կան, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին նրանք մտադրություն չունեն դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԱՊՀ-ի մասին նույնիսկ խոսք չկա. նրանք կմնան մեր կազմակերպության մաս»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
Լեբեդևը նշել է, որ Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ներկա է եղել այսօրվա ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, մասնակցել և ստորագրել է փաստաթղթերը։ «Մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։