Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Shamshyan.com-ի տեղեկություններով հունիսի 25-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական ոստիկանները պարզել են, որ տուժածներն են Երևանի բնակիչներ 39-ամյա Արմեն Մ․-ն, 33-ամյա Տարոն Մ․-ն և 32-ամյա Էրիկ Ա․-ն։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

359