Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպայում տապի ալիքը կշարունակվի նաև առաջիկա երկու օրերին: Մի շարք երկրներում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան:
Ֆրանսիայում շոգի հետ կապված մահվան դեպքերն աճել են: 55 մարդ ջրահեղձ է եղել չվերահսկվող ջրային տարածքներում լողալու պատճառով: 4 երեխա մահացել է շոգ մեքենաներում: Երկրի 37 դեպարտամենտում շարունակում է գործել եղանակային վտանգի կարմիր մակարդակը: Սահմանափակվել է ալկոհոլի վաճառքը, մի շարք միջոցառումներ չեղարկվել են:
Իսպանիայում գրանցվել է գրեթե 330 մահվան դեպք, որոնք կապված են շոգի հետ: Գերմանիայի Զաարբրյուքեն քաղաքում ջերմաստիճանը հասել է 41,3-ի, ինչը երկրում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է:
Տապի ալիքը տարածվել է նաև Բելգիայում, Նիդերլանդներում, Չեխիայում, Ավստրիայում, բալկանյան երկրներում:
Ըստ Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայության՝ Եվրոպան ամենաարագ տաքացող մայրցամաքն է, որտեղ ջերմաստիճանի բարձրացումը կրկնակի արագ է ընթանում համաշխարհային միջին ցուցանիշների համեմատ: