Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 1-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման և խաղաղության խթանման ենթահանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

 

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ձգտումը և այդ համատեքստում բարձր գնահատել Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունը:

 

Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին ու հետագա աշխատանքներին, ծրագրերին:

141