Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի վերականգնման ՆԱՏՕ 3.0 հայեցակարգի շրջանակներում Միացյալ Նահանգները ավելի մեծ պատասխանատվություն կփոխանցի ԵՄ երկրներին և Ուկրաինային։

«ՆԱՏՕ 3.0»-ը բոլորովին այլ կառույց կլինի, քան «ՆԱՏՕ 2.0»-ն, որը չափազանց կախված էր ԱՄՆ-ից։ Այն կպահպանի իր ներկայությունը Եվրոպայում՝ օգտագործելով ինչպես իր ավանդական ռազմական կարողությունները, այնպես էլ միջուկային զսպման միջոցները։ Սակայն, առաջիկա ժամանակահատվածում մենք կտեսնենք մի ՆԱՏՕ, որտեղ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն կստանձնի։ Շատ մոտ ապագայում եվրոպական երկրները կստանձնեն ՆԱՏՕ-ի երեք համատեղ ուժերի հրամանատարությունը», - ասել է նա «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ եվրոպացիները նաև առաջատար դեր կխաղան Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու գործում։ 

62