Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն՝ հայտարարել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զուլքադրը։
«Մեծն Խամենեիի անմեղ արյան և Իրանի անմեղ նահատակների համար վրեժխնդրության գործը բաց է, և այդ հանցագործությունների մեղավորները կպատժվեն արդար մարդկանց կողմից՝ ժամանակին, որը շատ ուշ չի լինի»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի պաշտոնական էջում՝ X սոցիալական ցանցում։
Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով։ Մարտի ընթացքում շարունակական ավիահարվածների պատճառով նրա հրաժեշտի արարողությունը տեղի չի ունեցել, ինչի պատճառով իշխանությունները հետաձգել են միջոցառումը։