Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի վրա ծախսում է ավելի շատ, քան որևէ այլ երկիր՝ առանց որևէ օգուտ ստանալու՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

«ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի վրա ծախսում է շատ ավելի շատ գումար, քան որևէ այլ երկիր՝ պաշտպանելով այն՝ առանց որևէ օգուտ ստանալու»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ծախսել է 999 միլիարդ դոլար, Մեծ Բրիտանիան՝ 90.5 միլիարդ դոլար, Ֆրանսիան՝ 66.5 միլիարդ դոլար, Իտալիան՝ 48.8 միլիարդ դոլար, իսկ Լեհաստանը՝ 44.3 միլիարդ դոլար։

«Այլ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, ունեն շատ ավելի ցածր ցուցանիշներ (2014-2025): Ծիծաղելի է»,- հավելել է Թրամփը։

 

74