Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայտնի են 2026 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի բոլոր ութ թիմերը։

Առաջնության հաջորդ փուլ անցած թիմերն են՝ Ֆրանսիան, Մարոկկոն, Նորվեգիան, Անգլիան, Իսպանիան, Բելգիան, Արգենտինան և Շվեյցարիան։

16-րդ փուլում Ֆրանսիան հաղթեց Պարագվային (1-0), Մարոկկոն՝ Կանադային (3-0), Նորվեգիան՝ Բրազիլիային (2-1), Անգլիան հաղթեց Մեքսիկային (3-2), Իսպանիան՝ Պորտուգալիային (1-0), Բելգիան հաղթեց ԱՄՆ-ին (4-1), Արգենտինան հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ (3-2), իսկ Շվեյցարիան հաղթեց Կոլումբիային հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում (0-0, 11 մետրանոց հարվածաշարում՝ 4-3)։

Նշենք, որ հաջորդ փուլում Մարոկկոն կմրցի Ֆրանսիայի, Իսպանիան՝ Բելգիայի, Արգենտինան՝ Շվեյցարիայի հետ, իսկ Նորվեգիան և Անգլիան կկազմեն Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի մյուս զույգը։

173