Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը ամերիկյան բանակի զինծառայողների համար «իսկական դժոխք» կստեղծի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի ցամաքային ռազմական գործողություն սկսել Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին։

«Հակառակորդը գիտի՝ եթե նման հիմարություն անի, կհայտնվի իսկական դժոխքում, որտեղից այլևս ելք չի լինի։ Խոստանում եմ՝ որքան էլ հակառակորդը բարձրագոչ հայտարարություններ անի, միևնույն է, չի համարձակվի իր ուժերը իջեցնել մեր ափերին»,- նրա խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս ուժի մեջ չէ, և ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ բանակցություններ վարել Թեհրանի հետ։

80