Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի իշխանությունները հետախուզական տվյալներ են փոխանացել Միացյալ Նահանգներին, որոնք ցույց են տալիս, որ Իրանը, ենթադրաբար, մահափորձ է ծրագրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ. հաղորդում է «The Wall Street Journal» (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իսրայելը Միացյալ Նահանգներին տրամադրել է նոր հետախուզական տվյալներ, որոնք, ըստ Իսրայելի, վկայում են նախագահ Թրամփին սպանելու Իրանի նոր ծրագրի մասին»,- գրում է հրատարակությունը։
Հրապարակումը կարծում է, որ այս տեղեկատվությունը կարող է հանգեցնել ԱՄՆ դիրքորոշման կոշտացմանը և Իրանի հետ հակամարտության սրմանը։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ում Իսրայելի դիվանագիտական առաքելությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը նույնպես հրաժարվել է մեկնաբանել «Journal»-ի խնդրանքը։