Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի մեծագույն բարեկամն է, սակայն հրեական պետությունը Միացյալ Նահանգներից բացի աշխարհում բազմաթիվ ընկերներ ունի։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսի քննադատությանը, որը կոչ էր արել հրեական պետությանը հիշել, որ Միացյալ Նահանգները մնում է նրա «ամենահզոր դաշնակիցը» աշխարհում։
«Ես հարգում եմ Ջ. Դ. Վենսին, մենք շատ լավ հարաբերություններ ունենք, բայց դա չի նշանակում, որ համաձայն եմ նրա ասած յուրաքանչյուր խոսքին։ Պետք է նաև նշեմ, որ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իմ ունեցած ամենամեծ ընկերն է»,- ասել է նա «Fox News»-ի եթերում։
«Մենք նաև այլ ընկերներ ունենք, օրինակ՝ Հնդկաստանը՝ ավելի քան 1,4 միլիարդ բնակչությամբ երկիրը, որտեղ մենք վայելում ենք մեծ աջակցություն»։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ բազմաթիվ երկրների ղեկավարներ զանգահարում են իրեն՝ իրենց հարգանքը հայտնելու և համագործակցություն առաջարկելու համար։
«Այսպիսով, իրականությունն էականորեն տարբերվում է թվացյալից, և մենք շատ ընկերներ ունենք», հավելել է նա։