Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի ոստիկանությունը երեքշաբթի երեկոյան Փարիզում ձերբակալել է 141 երկրպագուի՝ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում ազգային հավաքականի պարտությունից հետո, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով Փարիզի ոստիկանության դեպարտամենտին։
Հաղորդվել է, որ ձերբակալությունների մեծ մասը կապված է եղել երկրպագուների կողմից հրավառության միջոցների օգտագործման հետ, այդ թվում՝ ոստիկանների դեմ։ Չնայած քաղաքի տարբեր մասերում և շրջակա արվարձաններում տեղի ունեցած աննշան միջադեպերին, վիրավորներ կամ լուրջ վնասներ չեն եղել։
Նմանատիպ անկարգություններ են գրանցվել նաև Լիոնում։ Հեռուստաալիքի կողմից հեռարձակված տեսագրությունների համաձայն՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել երիտասարդներին ցրելու համար։ Ոստիկանության հետ բախումներից հետո քաղաքում ձերբակալվել է մոտ քսան մարդ։