Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի այն երկրներին, որոնք Վաշինգտոնին թույլ են տալիս օգտագործել իրենց տարածքը, խիստ պատասխանով՝ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների շարունակման դեպքում։

«ԱՄՆ-ն և այն պետությունները, որոնք տարածաշրջանում իրենց բազաներն են տրամադրում (ամերիկյան ուժերի) տեղակայման համար, պետք է իմանան, որ կարմիր գծերի հատումը, ինչպես նաև խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումները կհանգեցնեն չափազանց խիստ պատժի»,- ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Թեհրանում նախազգուշացրել են, որ հակառակ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կհասցնի ավելի կործանարար պատասխան հարվածներ՝ «այնպիսի հարվածներ, որոնք ընդմիշտ կմնան պատերազմների պատմության մեջ»։

80