Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

«Ռուբիոյի հետ հանդիպումն արդեն համաձայնեցված է»,- ասել է նա Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում։

Լավրովը հավելել է, որ այն կկայանա հինգշաբթի առավոտյան։

Նա նաև նշել է, որ Մոսկվան ենթադրում է, որ Վաշինգտոնը դեռևս չի մերժել Անքորիջում արված իր առաջարկները։

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ առնվազն այս պահին ամերիկացի գործընկերները չեն մերժել իրենց իսկ ներկայացրած առաջարկները, որոնք հնչեցվել են և այժմ արդեն բոլորին լավ հայտնի են, քանի որ դրանց վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ են եղել»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

176