Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Associated Press» (AP) գործակալությունը հաղորդում է, որ Իրանի հետ զինված հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 18-ի՝ նախկինում անհետ կորած համարվող սերժանտի մասնիկները հայտնաբերելուց և նույնականացնելուց հետո։

Խոսքը սերժանտի մասին է, որը հուլիսի 17-ին իրանական հարվածի ժամանակ իր զինակիցների հետ գտնվում էր Հորդանանում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում։ Այդ ժամանակ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր երկու զինծառայողի մահվան և մեկի անհետ կորչելու մասին։

Հուլիսի 19-ին հրամանատարությունը հայտնել էր Հորդանանում իրանական վերջին հարվածի տարածքում մարդկային մնացորդների հայտնաբերման մասին. այդ մնացորդներն այժմ նույնականացվել են։

AP-ն նաև, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իրանի դեմ մարտերում վիրավորված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 500-ի։

144