Վայոց ձորի քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 20-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 63-ամյա բնակիչն իր տանը ապօրինի պահում է մարիխուանա։Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ քրեական ոստիկանները նույն օրը մեկնել են նշված հասցե։ Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է իր կողմից աճեցված կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը տղամարդու տանը իրականացված զննությամբ ննջասենյակից հայտնաբերվել է երեք փաթեթ՝ ընդհանուր շուրջ 69 գրամ քաշով կանեփանման զանգվածով։
Հանգամանքները պարզվում են։
24 Հուլիս, 2026 20:18
232
Վթարային ջրանջատում՝ Վայոց ձորի մարզում
01 Հուլիս, 2026 20:33
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում
09 Հունիս, 2026 19:50
Վայոց ձորի մարզում 2018–ից 2026 թվականներին կատարված աշխատանքները․ Ուղիղ
31 Մայիս, 2026 09:55
Ուժեղ կարկտահարության հետևանքները Շիրակի մարզի գյուղ Հայկաձորում․ տեսանյութ
17 Հուլիս, 2026 19:58
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13 Հուլիս, 2026 13:11
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
11 Հուլիս, 2026 10:19
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
15 Հուլիս, 2026 11:36
Ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել
09 Հուլիս, 2026 15:05
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր
06 Հուլիս, 2026 18:57